ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ քաղաքացիների մահվան գործով հետաքննությունը իրեն չի խանգարի, եթե ինքը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
2012-ին Բենղազիում, երբ ահաբեկչության հետևանքով զոհվեցին Լիբիայում ԱՄՆ դեսպանը և առաքելության ևս երեք աշխատակիցներ, Քլինթոնը պետքարտուղար էր, և հանրապետականները նրան մեղադրում են դիվանագետների անվտանգության համար պատասխանատվությունն իր վրայից գցելու փորձի մեջ:
«Դա, ավելի շուտ առաջադրվելու պատճառ է»,- ասել է Քլինթոնը:
Քլինթոնի խոսքերով՝ ինքն իր վրայից ոչ մի պատասխանատվություն էլ չի փորձել գցել:










































