Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Նիգերիայի ազգային հավաքականը կարող է աշխարհի առաջնության F խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը: F խմբում
Նիգերիայի ընտրանու մրցակիցները լինելու են Արգենտինայի, Բոսնիա և Հերցեգովինիայի և Իրանի ազգային թիմերը.
«Արգենտինան ամեն ինչ ունի, որպեսզի զբաղեցնի խմբում առաջին հորիզոնականը, բայց ես վստահ եմ, որ խմբից առաջինը դուրս կգա Նիգերիայի հավաքականը: Դա այն պատճառով, որ այդտեղ է հանդես գալիս իմ ֆուտբոլիստներից մեկը: Այո՛, դա իմ բնավորությունից է գալիս, բայց ես վստահում եմ իմ ընկերներին»-,Մոուրինյոի խսքերը մեջբերում է Goal-ը:
Հիշեցնենք, որ Նիգերիայի ազգային հավքականում է խաղում «Չելսի»-ի կիսապաշտպան Օբի Միկելը:






































