Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարել է, թե ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին հնարավոր է հարցաքննել Մոսկվայում, որտեղ նա գտնվում է, Անգելա Մերկելի հեռախոսի գաղտնալսման գործով՝ նրանից վկայություններ ստանալով տեսակապի միջոցով:
Նման հայտարարություն նա արել է գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում:
«Ինչու նա չի կարող կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ չէ, որ ասել է հրապարակավ՝ գտնվելով Մոսկվայում: Նման կերպ Սնոուդենը կարող է իր ներդրումը ունենալ գործի առաջխաղացման գործում: Վստահ եմ, որ նա կօգտվի այդ հնարավորությունից»,- ասել է նախարարը:










































