Sport1. de-ն հայտնում է, որ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վերականգնվել է վնասվածքից և վերսկսկել մարզումները:
Հիշեցնենք` Մյունխենի «Բավարիա»-ի ֆուտբոլիստը աջ ուսի վնասվածք էր ստացել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի` Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ վնասվածքն իրեն չի խանգարի մասնակցելու աշխարհի 2014 թվականի առաջնությանը:
Հավելենք նաև, որ «Մունդիալ-2014»-ի խմբային փուլում Յոահիմ Լյովի սաները մրցակցելու են Պորտուգալիայի, ԱՄՆ-ի և Գանայի հավաքականների դեմ:





































