Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնական Զինեդին Զիդանը կշարունակի աշխատել «արքայական ակումբ»-ում: Այդ մասին ֆրանսիացի մասնագետը հայտարարել է «Ինտեր»-ի վետերանների հետ բարեգործական հանդիպման ավարտից հետո:
«Այժմ ես «Ռեալ»-ում եմ: Այստեղ էլ մտադիր եմ մնալ: Բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի: Սա նույնը չէ, ինչ խաղացող լինել, սակայն միևնույնն է, հաճելի է»,- Football Espana-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Զիդանը կարող էր նշանակվել «Բորդո»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, բայց կողմերը համաձայնության չեն հասել:





































