Քեյթ Հադսոնը զարդարել է InStyle ամսագրի էջերը և մասնակցել է Մալիբուի հսկայական այգում կայացած ֆոտոշարքին, որտեղից դեպի Խաղաղ օվկիանոս հիասքանչ տեսարան է բացվում, գրում է Spletnik.ru-ն:
35-ամյա դերասանուհին նկարահանման հրապարակ է եկել սպիտակ վերնաշապիկով, կապույտ կիսաշրջազգետով և Zara-ի սանդալներով: Նրա եղունգներին գրված են եղել K և M տառերը՝ ի պատիվ իր սիրելիի՝ Մեթ Բելամի հետ հարաբերությունների չորսամյակի: Որպես երաժշտական ուղեկցություն՝ Քեյթը խնդրել է Բեյոնսեի երգերը միացնել:
Պատասխանելով հարցին՝ ուշադրոթյուն դարձնո՞ւմ է նա, թե կարմիր գորգերին ինչ են կրում մյուս հայտնիները, նա պատասխանել է. «Այո: Ես սիրում եմ այցելել տարբեր մրցանակաբաշխությունների և տեսնել, թե ինչ հագուստ, սանրվածք և դիմահարդարում են ընտրել իմ ընկերները: Սակայն մենք միմյանց հաճոյախոսություններ ենք անում, այլ ոչ թե անխնա քննադատում»:
Հադսոնի կարիերան վերելք է ապրել 2001թ., երբ 21 տարեկանում նկարահանվել է «Գրեթե հայտնի» ֆիլմում: Մինչև ֆիլմերում նկարահանվելը Հադսոնը աշխատել է կրկեսում:
Քեյթը սիրում է փորձել և չի վախենում ռիսի դիմել: Նա երազում է ինքնաթիռ վարել սովորել:
Դրանից բացի, դերասանուհին համոզված է, որ յուրաքանչյուրը ինքնաարտահայտման իրավունք ունի. «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է հետույքի մեջ իմպլանտներ դնել, ապա թող անի: Ե՞րբ պետք է մարդիկ դադարեն քննադատել մյուսներին»:
Դերասանուհին խոսել է նաև ֆիթնեսի հանդեպ իր սիրո մասին՝ նշելով, որ ֆիթնեսով զբաղվում է տեսասկավառակի օգնությամբ:












































