Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարկսու հետ հանդիպմանը հայտարարել է, թե «Հարավային հոսքում» պետք է լինի Ռուսաստանի նվազ մասնակցություն:
«Հարավային հոսքի» խնդիրները Բուլղարիան պետք է լուծի եվրոպացի գործընկերների հետ համագործակցությամբ: Մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը և կցանկանայինք, որ «Հարավային հոսքում» լինի Ռուսաստանի նվազ մասնակցություն», ITAR-TASS-ը մեջբերում է Մակքեյնի խոսքերը:
Հիշեցնենք, որ հանդիպման ավարտին Բուլղարիայի վարչապետը հայտարարել էր հոսքին երկրի մասնակցության կասեցման մասին: