Հունիսի 7-ի երեկոյան ընդդիմադիիր զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում նետված ականների և հրթիռների հետևանքով զոհվել է ազգությամբ հայ, 1982թ. ծնված Կարո Աստուրյանը: Այս մասին հաղորդում է Հալեպի «Գանձասար» շաբաթերթի ֆեյսբուքյան էջը:
Սուլեյմանիե թաղամասում ընկած արկերի հետևանքով վիրավորվել են Հակոբ Սեմերճյանն ու Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը:










































