Բելգիայում մեկնարկել են Եվրամիության մարտական խմբի զորավարժությունները: Դրանց մասնակցում են մոտ 2.6 հազար զինծառայողներ Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Նիդերլանդներից, ինչպես նաև Մակեդոնիայի հանրապետությունից: Վերոնշյալ խմբավորումները հանդիսանում են ԵՄ երկրների արագ արձագանքման ուժեր: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ զորավարժությունների ավարտից անմիջապես հետո մարտական խումբը, որի հրամանատարությունն իրականացնում են բելգիացի զինվորականները, կանցնի հերթապահության և պատրաստ կլինի 6 հազար կմ շառավղով ծավալվելուն:
Զորավարժություններին կմասնակցեն նաև ԵՄ գործընկեր երկրները:
Մարտական խմբավորումների խնդիրն է խաղաղարարական գործողությունները և ճգնաժամերի կառավարումը, մարդասիրական օգնություն հասցնելը, փրկարարական գործողություններ իրականացնելը, ահաբեկչության դեմ պայքարում երրորդ երկրների հետ համագործակցելը:










































