ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը շնորհակալություն է հայտնում Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին` ԵՄ-ի ռազմական առաքելություններին մասնակցելու համար: Այս մասին գրում է Trend-ը:
«Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ունեն պարզ մի սկզբունք` պահիր քեզ այնպես, ասես դու արդեն իրենց անդամ ես»,- ասվում է Փանջիկիձեին հղված Էշթոնի նամակում:
ԵՄ գերագույն ներկայացուցիչը Վրաստանի արտգործնախարարին շնորհակալություն է հայտնել նաև Կենտրոնական Աֆրիկայում նրա երկրի խաղաղարարական գործողությունների համար:
Նամակում երախտագիտություն է հայտնվում նաև Վրաստանի` Մալիում ԵՄ-ի ևս մեկ առաքելությանը մասնակցելու պատրաստակամության համար:










































