Համացանցում հայտնվել է Լուգանսկի օդանավակայանի շրջանում հունիսի 7-ին տեղի ունեցած պայթյունի տեսանյութը:
«21.50-ին վեբ-տեսախցիկը նկարահանել է հզոր բռնկում: Քաղաքի բնակիչները ուժեղ ձայն են լսել: Նման չէ ջերմային թակարդի, ամենայն հավանականությամբ անկառավարելի հրթիռ է կամ ռումբ»,- մեկնաբանել է ռազմական մասնագետներից մեկը:
Ըստ ականատեսների՝ պայթյունից մի քանի րոպե առաջ երկնքում տեսել են ուկրաինական ռազմական ուժերի երկու կործանիչ:
Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ Լուգանսկի միջազգային օդանավակայանը դադարեցրել է իր աշխատանքը: Ներկա դրությամբ օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվում:










































