Թուրինի «Յուվենթուս»-ը շարունակում է հետաքրքրվել Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, ով հայտարարել է լոնդոնյան ակումբից հեռանալու որոշման մասին:
La Gazzetta dello Sport-ի տեղեկությունների համաձայն` Իտալիայի չեմպիոնները կրկին ցանկանում են մեկ մարցաշրջանով վարձակալել բելգիացի ֆուտբոլիստի իրավունքները, իսկ այնուհետև գնել նրա տրանսֆերը, եթե Լուկակուն կարողանա հաջող հանդես գալ ակումբում: Թուրինցիներն արդեն դիմել են «արիստոկարտներ»-ին և պատասխանի են սպասում:
Նշվում է, որ «Յուվենթուս»-ը պատրաստ է 2 մլն եվրո վճարել` հարձակվողի տրանսֆերը վարձակալելու համար և 15 մլն եվրո` մեկ մրցաշրջան անց այն գնելու նպատակով:





































