Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

«Հո փորձադաշտ չի՞ մեր երկիրը». Վարդան Բոստանջյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ ստվերային տնտեսության դեմ ուղղված նոր` եռաստիճան համակարգի արդյունավետության մասին խոսելուց առաջ նախ պետք է հաշվի առնել` որքանով են մեզ մոտ անձինք իրենց պարտավորությունները կատարում:

«Ի՞նչ է նշանակում մեղմ հարկային, թունդ հարկային, ուժեղ հարկային, ես հասկանում եմ մի բան, ուրեմն` գոյություն ունի հիմնավոր ձևով սահմանված, օրենքով, իրավական համապատասխան ակտով ամրագրված պարտավորություն` ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Անձինք պարտավոր են պատշաճ կատարել իրենց պարտավորությունները պետության նկատմամբ, հակառակ դեպքում` նրանք պետք է արժանանան համապատասխան պատժամիջոցների»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:

Բոստանջյանի խոսքով` բոլոր պարագաներում նման իրավիճակից շեղվելը կամ նոր մոտեցում ձևավորելը չգիտի` ինչով է պայմանավորված. թեպետ հասկանալի է, որ ՀՀ-ում մի զգալի զանգված իր պարտավորությունները չի կատարում, ուրեմն` դրա համար կա համապատասխան բարձր մակարդակի հովանավորություն, ինչի պարագայում սուբյեկտները, անձերը դառել են այնպիսին, ինչպիսին կան, և սա բերում է, ըստ էության, պետական բյուջեի եկամուտների` թերեկամուտների հավաքագրման, ինչի պարագայում մեր պետությունը պարզապես չի կատարում իր գործառույթները, հատկապես` կարևոր գործառույթները բնակչության, քաղաքացիների, երկրի նկատմամբ:

Նրան հիշեցրինք` ասում են` աշխարհում ընդունված մեթոդ է, որն իրեն արդարացրել է: «Հիմա պարզ է, որ մենք պետք է դուրս գանք էդ իրավիճակից, եթե էդ իրավիճակից դուրս գալու համար կտրուկ մեթոդներ չկիրառվեն… հո փորձադաշտ չի՞ մեր երկիրը, որ ասենք էստեղից բերեն: Որ էդքան լավն էր, շուտ անեիք, հասկանո՞ւմ եք: Ինչքան հասկանում եմ` ամբողջ ազատական ժամանակահատվածում միշտ մեծ նպատակներ են դրվել, բայց ցավոք, դրանք կարծեք թե չեն կատարվել»,- ասաց նա:

Հարցին` որքանո՞վ արդյունավետ կլինի այդ մոդելը հայաստանյան իրականության մեջ, նա նշեց. «Ի՞նչ մոդել, ուզում եմ էդ մոդելի առանձնահատկությունները, դրա նրբությունները հասկանալ: Մոդելն ի՞նչ կապ ունի էսօր պարտավորություն չկատարողի առումով, եթե չի կատարում պարտավորությունները, ուրեմն ամբողջ աշխարհում` քաղաքակրթված և մինչև անգամ չքաղաքակրթված աշխարհներում համապատասխան պատիժներ են կիրառվում, դուք այդպիսի բան տեսե՞լ եք Հայաստանի Հանրապետությունում: Դրա համար` հիմա ինչ մոդելի մասին է խոսքը»:

Հայաստանի տնտեսությունում առկա ստվերի չափերին անդրադառնալով` Բոստանջյանը նշեց, որ անձամբ ինքն այդ տիրույթի մասնագետ չէ, սակայն որպես հարկատու ամբողջ իր կյանքի ընթացքում միշտ եղել է եկամտահարկ վճարող, ու հանգամանքների բերումով չի հայտնվել նման շրջանառությունների բովում, որ իմանա` որն է շատ, որն է քիչ:

ՀՀ ֆինանսների փոխնախարարը տեղեկացրել էր, որ Հայաստանում հարկեր վճարելուց խուսափողների նկատմամբ նոր վարչարարություն է կիրառվելու` եռաստիճան համակարգ, ըստ որի` նախ հարկատուին աշխատանքային մթնոլորտում առաջարկում են ինքնագնահատման միջոցով իր շրջանառությունները վերահայտարարագրել, ավելի մեծ շրջանառություն ցույց տալ. եթե կգնան այդ քայլին, կկիրառվի մեղմ վարչարարություն, ստուգումներ, չափագրումներ, այլ գործիքակազմ չի կիրառվի, հակառակ պարագայում` եթե կասեն, որ չի համապատասխանում իրականությանը, չեն ընդառաջի իրենց առաջարկին, ստուգումներ կլինեն, լրացուցիչ պարտավորություններ կառաջադրվեն այդ կազմակերպությանը: Դրանք չկատարելու դեպքում արդեն նոր պիտի գնան բռնագանձման հայցերի, գույքի բռնագանձումների: Եթե դա էլ չկատարվի, ու իրենք հիմնավորումներ ունենան, որ այստեղ ակնհայտ հարկերի վճարումից խուսափում կա, կգնան ընդհուպ քննչական գործողությունների:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում