Հազարավոր մարդիկ Մադրիդում հակամիապետական ցույցի են կրկին դուրս եկել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Խուան Կարլոս թագավորը հայտարարել է գահից հրաժարվելու մասին` հօգուտ իր որդու: Այս մասին գրում է BBC-ն:
Ցուցարարները ծածանել են Իսպանիայի երկրորդ հանրապետության (1931-1939թթ.) դրոշները` կարմիր, ոսկեգույն ու մանուշակագույն գծերով` պահանջելով պետական կառույցի փոփոխության վերաբերյալ հանրաքվե անցկացնել:











































