Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն այսօր՝ իր երդմնակալության արարողության օրը, պապիկ է դարձել: Այս մասին նա անձամբ հայտարարել է երդմնակալության արարողությանը նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ, որն այս պահին ընթանում Կիևի «Միստեցկի Արսենալում»՝ փոխանցում է RBK-ն:
«Ես հպարտ եմ, որ այսօր ուկրաինացիներն ավելացան: Այսօր ես պապ եմ դարձել»,- ասել է նա:
Կիևում այսօր կայացել է Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունը:










































