Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինկի կարծիքով` բրազիլացի ֆուտբոլիստները ձևավորվում են բակերում: 67-ամյա մասնագետը նշել է, որ դա է նրանց տարբերող կարևորագույն հատկանիշը:
«Յուրաքանչյուր բրազիլացի ֆուտբոլիստ ինչ-որ առանձնահատկություն ունի: Նրանք գերազանց տեխնիկա ունեն և օժտված են ստեղծագործելու ունակություններով: Դա բրազիլացիների ուսուցման ուղու արդյունքն է:
Բրազիլիայում չկան այն քանակի ֆուտբոլային ակադեմիաներ, որքան առկա են Հոլանդիայում: Բրազիլացի ֆուտբոլիստները, հիմնականում, ձևավորվում են փողոցներում, բակերում: Նրանցից շատերը ֆուտբոլիստ են դառնում, քանի որ այլընտրանք չեն տեսնում»,- Telegraph-ը մեջբերում է Հիդինկի խոսքերը:





































