Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է Սերբիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումը: Հիշեցնենք` բրազիլացիները հաղթանակ են տարել 1:0 հաշվով, սակայն տպավորություն չեն գործել խաղի բարձր մակարդակով:
«Երկու թիմերն էլ լավ ֆուտբոլ ցուցադրեցին: Պետք է ասեմ, որ Սերբիայի հավաքականն ինձ շատ դուր եկավ: Դեռ խաղի մեկնարկային րոպեներին հասկացա, որ հակառակորդին հեշտ չի լինի հաղթել:
Առաջին խաղակեսում հյուրերը երկու գոլային պահ ստեղծեցին: Սակայն մենք ճիշտ մարտավարություն ընտրեցինք նման դիմակայությունների համար: Փորձում էինք գոլային պահեր ստեղծել, բայց մրցակիցը շատ լավ էր գործում: Սերբիայի հավաքականը հիանալի տպավորություն թողեց»,- O Globo-ն մեջբերում է Սկոլարիի խոսքերը:




































