Նյու Յորքում տեղի է ունեցել Ստելլա Մաքքարթնիի նոր հավաքածուի շնորհանդեսը, որը վերածվել է իսկական ընտանեկան երեկույթի՝ գրում է Vogue.ua-ն:
Մինչ մոդելները կեցվածք էին ընդունել բուսական պատերի ֆոնին, իսկ Մաքքարթնիի ընկերուհիները՝ Ամբեր Հերդը, Լիվ Թայլերը և Մեգի Ջիլենհոլնը և այլք, ուշադիր հետևել են նոր կերպարներին, նրանց երեխաներն ուրախ խաղում էին սիզամարգի վրա:
Ստելլա Մաքքարթնին իր նոր հավաքածուում առաջարկել է գիշերազգեստների շատ տարբերակներ, որոնք համալրել է հետաքրքիր պրինտերով: Մաքքարթնին ներկայացրել է նաև սառաֆանային և տաբատներով հետաքրքիր հագուստներ:
Հավաքածուն տեսնելու էին եկել նաև Կառա Դելևինը, Հելենա Քրիստենսենը, Ջորդան Դաննը, Լյուսի Լյուն:















































