Ա Սերիայի հերթական մրցաշրջանը կմեկնարկի 2014 թվականի օգոստոսի 31-ին և կավարտվի 2015 թվականի մայիսի 31-ին: Երկրի Սուպերգավաթը կխաղարկվի դեկտեմբերի 23-ին:
Այն կվիճարկեն «Յուվենթուս»-ը և «Նապոլի»-ն: Սուպերգավաթը, սովորաբար, խաղարկվում է մրցաշրջանի մեկնարկից առաջ, բայց նեապոլիտանցիների խնդրանքով հանդիպման համար այլ ժամկետ է սահմանվել:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կկայանա այն: Չի բացառվում, որ ձմեռային դադարի ժամանակ Սուպերգավաթի խաղարկությունը կայանա Իտալիայի սահմաններից դուրս:







































