ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր «Բարդ այլընտրանքներ» գրքում ներողություն է խնդրել, որ 2002 թվականին լինելով սենատոր՝ Կոնգրեսում քվեարկել է Իրաք ամերիկյան զորքերը մտցնելու թույլտվության օգտին, հայտնում է ամերիկյան CBS հեռուստաընկերությունը:
«Ես միակը չեմ եղել, որ սխալ եմ գործել, բայց, միևնույն է, սխալ եմ գործել: Եվ դա ակնհայտ է»,- գրել է Քլինթոնը՝ այդ քվեարկությունը հիշելով իր մեմուարների գրքում, որը վաճառքի կհանվի հունիսի 10-ին, բերում է Deutsche Welle-ը:
Գրքում Քլինթոնը նաև նկարագրում է այն 4 տարիները, երբ ինքը Բարաք Օբամայի նախագահության շրջանում եղել է Պետդեպարտամենտի ղեկավար, նաև խոսում է աշխարհում ընթացող իրադարձությունների վերաբերյալ իր տեսլականի մասին:
ԱՄՆ 66-ամյա նախկին առաջին տիկինը համարվում է 2016 թվականի նախագահական ընտրությունների իրական թեկնածու:










































