Ամերիկայի Արկանզաս նահանգում հորդառատ անձրևներով ուղեկցվող փոթորկի հետևանքով 2 մարդ է զոհվել, վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են հարյուրավոր տներ: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ Բլեք Ռոք ոչ մեծ քաղաքում քամին շրջել է ծառը ավտոֆուրգոնի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ: Ջոնսբորո քաղաքում ծառն ընկել է տան վրա, որի բնակիչը մահացել է ստացած վնասվածքներից:
Ներկայումս իշխանությունները ճշգրտում են վնասված շենքերի թիվը: Փոթորկի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը: Առանց էներգամատակարարման է մնացել նահանգի մոտ 50 հազար բնակիչ:










































