Կիրակի՝ հունիսի 8-ին, HQ124 խոշոր աստերոիդը (չափը՝ 325 մ), որը կստանա The Beast՝ Նեռ անունը, կմոտենա Երկրին մի հեռավորությամբ, որը հավասար է Երկրից Լուսին միջին հեռավորության եռապատիկին (մեկ միլիոն կիլոմետրից քիչ ավելի)։ Այս մասին գրում է gazeta.ru–ն։
Այդ աստերոիդը Երկիր մոլորակին ու նրա բնակիչներին վտանգի չի ենթարկի։ Սակայն փորձագետները նշում են, որ այդպիսի մեծ օբյեկտը գիտնականները չեն նկատել մինչև ապրիլի 23-ը, այն դեպքում, երբ նրա չափերն ու զանգվածը գրեթե տասն անգամ գերազանցում են 2013թ. փետրվարին Չելյաբինսկի վրա պայթած մարմնի պարամետրերը։ Սա վկայում է Երկրի համար մշտական պոտենցիալ վտանգի մասին՝ հարվածի ենթարկվել խոշոր տիեզերական մարմնի կողմից։











































