Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

«Քաղաքական ուժերի մոտեցումը սահմանադրական հայեցակարգի շուրջ մտահոգիչ է»

«Քաղաքական ուժերի կողմից միանշանակ մոտեցում դեռ չկա: Ինձ մի փոքր մտահոգում է այն, որ քաղաքական ուժերը փորձում են ինչ-ինչ նկատառումներով հստակ չարտահայտել իրենց դիրքորոշումը ոչ միայն կառավարման ձևի փոփոխության, այլև սահմանադրական բարեփոխումների ցանկացած այլ առանցքային հարցադրման շուրջ»,-այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հերթական քննարկման ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ հավելելով, որ այդ տարբեր մոտեցումները լրացուցիչ բարդություններ են առաջացնում խնդիրն ավելի հստակեցնելու և ամփոփելու հարցում: «Ես և հանձանժողովի մի քանի անդամներ մնում ենք այն կարծիքին, որ կառավարման ձևը իրականում չունի այն դերակատարումը, այն արժեքը, որին մենք կարծես թե ականատես ենք լինում: Վերջին հաշվով, կառավարման ձևը, կարևոր հարց լինելով հանդերձ, իր հերթին պայմանավորված, թելադրված է ոչ պակաս կարևոր սահմանադրաիրավական խնդիրներով»:

Դանիելյանը նշեց նաև, թե չի բացառվում, որ իրենք առաջիկայում մի ինչ-որ ժամկետ էլ ավելացնեն հանրային քննարկումների համար, մարզերում քննարկումներ կազմակերպելու համար: «Վերջին հաշվով, սահմանադրությունը ընդունում են ոչ մասնագետները, ոչ էլ քաղաքական ուժերը: Վերջին գնահատականը ժողովրդին է: Պարզապես այս ամենը մեզ համար անհրաժեշտ է այն առումով, որ մենք կկարողանայինք ավելի համարժեք արտացոլել քաղաքական ուժերի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների արդյունքներում՝ հույս ունենալով, որ եթե քաղաքական ուժերն աջակցում են բարեփոխումների այս կամ այն տարբերակին, ապա այն իր աջակցությունը կստանա նաև ժողովրդի շրջանում»,- ասաց Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ իր համար մտահոգիչ է նաև քաղաքական ուժերի այն մոտեցումը, որ եթե չկա սահմանադրական ճգնաժամ, ուրեմն չկա նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: «Ճգնաժամի անհրաժեշտություն չկա էլ: Դա վատագույն տարբերակը կլիներ, որ մենք սպասեինք, մինչև ստեղծվեր այդ ճգնաժամը, և ասեինք, որ կա բարեփոխումների հրատապ անհրաժեշտություն»,- նկատեց Գևորգ Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում