Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական մի շարք ակումբներ հետաքրրքվում են Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով:
Անգլիական մի քանի ակումբների սկաուտներ ներկա կլինեն վաղը կայանալիք Գերմանիա – Հայաստան ընկերական խաղին՝ հետևելու Մովսիսյանի գործողություններին: Միաժամանակ նշվում է, որ «Սպարտակ»-ը մտադիր չէ վաճառել իր առանցքային խաղացողներից մեկի տրանսֆերը:
Tribalfootball-ին հայտնի է դարձել, թե որ ակումբներն են հետաքրքրվում Մովսիսյանի ծառայություններով: Խոսքն «Էվերթոն»-ի, «Տոտենհեմ»-ի ու «Վեսթ Բրոմվիչ»-ի մասին է:






































