Պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն նոր պայմանագիւր է ստորագրել «Ռեալ»-ի հետ: Նա «Արքայական ակումբ»-ում հանդես կգա մինչև 2019թ.:
«Ռեալ»-ի ղեկավարությունը մերժել է «Յուվենթուս»-ի, «Միլան»-ի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկները՝ Կոենտրաոյին առաջարկելով 4 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Կոենտրաոն «Ռեալ»-ում հանդես է գալիս 2011 թվականից: Նա տեղափոխվել է «Բենֆիկա»-ից՝ 30 մլն եվրոյի դիմաց:




































