Իսրայելը ձեռնարկել է առաջին քայլը՝ ընդդեմ Պաղեստինում ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման մասնակցությամբ ազգային համաձայնության կառավարության ստեղծման:
Ինչպես հայտնում է «Հաարեցը», Իսրայելի կառավարությունը 1500 միավոր կացարանի կառուցման մրցույթ է հայտարարել՝ Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հրեաների համար:
«Այո, դա պատասխանն է պաղեստինյան միասնության կառավարությանը»,- պարբերականը մեջբերում է Իսրայելի շինարարության նախարար Ուրի Արիելի խոսքերը:










































