Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականն ԱՄԷ-ի ընտրանու նկատմամբ հաղթանակից (4:3) և Ալժիրի ընտրանուց կրած պարտությունից (3:1) հետո նահանջել է 5 հորիզոնականով և 38-րդ տեղում է:
Առաջին տեղը շարունակում է զբաղեցնել Իսպանիայի ընտրանին: Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Իսպանիա – 1485 միավոր
2. Գերմանիա – 1300
3. Բրազիլիա – 1242
4. Պորտուգալիա – 1189
5. Արգենտինա – 1175
6. Շվեյցարիա – 1149
7. Ուրուգվայ – 1147
8. Կոլումբիա – 1137
9. Իտալիա – 1104
10. Անգլիա – 1090
…
38. Հայաստան – 682








































