Նյու Յորքի ոստիկանությունը Հարլեմ շրջանում ձերբակալել է 3 թշնամի հայտնի հանցավոր խմբավորումներից 103 անդամի՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Երիտասարդական բանդաները Հարլեմում դաժան պատերազմ էին մղում ազդեցության ոլորտի համար, որի պատանդներ էին դարձել շրջանի սովորական բնակիչները:
Հանցագործների ձերբակալման գործողությանը մասնակցել են քաղաքի ուժային կառույցների ավելի քան 400 ներկայացուցիչներ:
Ձերբակալվածները հեղինակել են տասնյակ հանցագործություններ՝ մի քանի սպանություն ու մոտ 70 դեպք՝ հրազենի կիրառմամբ:
Գանգստերներից շատերին առաջադրվել է թմրանյութերի տարածման, ինչպես նաև «ռեկետի» մեղադրանք:













































