Իռլանդիայի կառավարությունը մտադիր է քննարկել իր հետագա քայլերը՝ կապված չամուսնացած մայրերի համար նախկին կաթոլիկ ապաստարանի տարածքում հայտնաբերված 800 երեխաների աճյունների հետ: Ապաստարանը ղեկավարել են միանձնուհիները: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մասնագետների տվյալներով՝ մահացած երեխաները եղել են երկու օրականից մինչև 9 տարեկան: Ինչպես հիմա պնդում են՝ նրանք մահացել են հիվանդությունների և մշտական թերսնման հետևանքով:
Իռլանդիայի արևմուտքում գերեզմանատունը հայտնաբերվել է 40 տարի առաջ, սակայն այն ժամանակ փորձագետները համարել են, որ մահացածները դարձել են զանգվածային սովի զոհ, ինչը XIX դարի 40-ական թթ. Իռլանդիայում հասել է իր գագաթնակետին:












































