Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն դեմ է հանդես եկել հանրապետության տարածքում ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների տեղակայմանը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Նման կերպ է նա արձագանքել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երեկվա առաջարկությանը` ԱՄՆ-ի Եվրոպայում ռազմական ներկայության խստացման վերաբերյալ:
«Սլովակիան արդեն պատմական փորձ ունի` օտար զինծառայողների ներկայության հետ կապված: Այդ պատճառով էլ տվյալ թեման մեզ համար բավականին զգայուն է: Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր տարածքում ինչ-որ բազաներ կամ հակահրթիռային կայաններ հայտնվեն, որոնք կսպասարկեն օտարերկրյա անձնակազմը»,- ասել է նա:










































