Անկարայում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի մասնակցությամբ չորեքշաբթի բացվել է ղրղզ հայտնի գրող Չինգիզ Այթմատովի կիսանդրին, փոխանցում է Interfax-ը: ,
Կիսանդրին տեղադրվել է Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում, որը անվանափոխվել է գրողի պատվին:
Թուրքիայում Ղրղզստանի դեսպանատան ներկայացուցիչը գործակալությանը հայտնել է, որ կիսադրու տեղադրման գաղափարը պատկանում է դեսպանատանը և առաջադրվել է անցած տարի գրողի 85-ամյակի կապակցությամբ: Կիսաանդրու հեղինակը ղրղզ քանդակագործ Չինգիզ Շակեևն է :
Այթմատովը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 13-ին և վախճանվել է 2008 թ. հունիսին: Իր կյանքի վերջին տարիներին նա ստեղծագործական գործունեությունը համատեղել է դիվանագիտական աշխատանքի հետ:










































