Հունիսի 4-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Փուլերին:
Արթուր Օսիկյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» և «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը, որոնք ներկայումս Ազգային ժողովում են, ինչպես և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը:
Քեյթ Փուլերը գրասենյակի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը: Առաջարկվել է Հայաստան հրավիրել համապատասխան փորձագետների՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ փախստականների կարգավիճակի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով: Առաջարկություն է եղել նաև կազմակերպել պատասխան ճանաչողական այցեր` տեղում առաջավոր փորձին ծանոթանալու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանը և օրենսդրական դաշտի կատարելագործմանը վերաբերող այլ հարցեր ևս:










































