Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը շվեյցարական Blick պարբերականին տված հարցազրույցում խոսել է ընտրանու վերջին երկու հանդիպումների մասին: Շվեյցարացի մասնագետն ընդգծել է թիմի պաշտպանության ոչ հաջող ելույթը:
«Վերջին երկու հանդիպումներում անկյունայիններից չորս գոլ ենք բաց թողել: Դա հասկանալի չէ, քանի որ մենք ունենք գլխով խաղին լավ տիրապետող ֆուտբոլիստներ: Մեր ամբողջ պաշտպանությունը ներկայացնում են Հայաստանի առաջնությունը: Դա խնդիր է: Իմ հնավորությունների սահմաններում կփորձեմ օգնել, որ այդ ֆուտբոլիստները տեղափոխվեն արտասահման»,- ասել է Շալանդը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Շալանդի գլխավորությամբ առաջին մրցավեճում 4:3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի ընտրանու նկատմամբ, իսկ մի քանի օր անց 1:3 հաշվով պարտություն կրեց Ալժիրի հավաքականից: Մեր ազգային թիմի հաջորդ մրցակիցը լինելու է Գերմանիայի ընտրանին, որի հետ ընկերական հանդիպումը կայանալու է հունիսի 6-ին, Մայնց քաղաքում:







































