Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան հրաժարվել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Ակումբը ֆինանսական բարելավված պայմաններով պայմանագիր էր առաջարկել ֆուտբոլիստին, որտեղ որպես հրաժարագին նշված էր 40 մլն եվրո գումարը: Կոստան պատասխանել է, որ մտադիր է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ամռանը:
Հարձակվողի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսի»-ն: Հիշեցնենք, որ Կոստան խփած 27 գոլով 3-րդն էր Իսպանիայի Լա Լիգայի 2013/14թթ մրցաշրջանի ռմբարկուական մրցավազքում:








































