Կատալոնական «Բարսելոնա»-ն նախնական համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ:
Իսպանական ակումբի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան և թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում են, որ Գերմանիայի ազգային ընտրանու ֆուտբոլիստը կարող է լուրջ համալրում լինել թիմի համար:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն դեռ կապ չի հաստատել «Բորուսիա»-ի հետ: Դորտմունդյան ակումբի ղեկավորությունը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել Ռոյսի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում Ռոյսը ճանաչվել էր Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:







































