ՖԻՖԱ-ն չեղյալ է համարել Բելգիա – Լյուքսեմբուրգ խաղի արդյունքը: Հիշեցնենք` բելգիացիները 5:1 հաշվով առավելության էին հասել Լյուքսեմբուրգի հավաքականի նկատմամբ:
Որոշումը կայացվել է այն կապակցությամբ, որ Բելգիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը 7 փոփոխություն է կատարել խաղի ընթացքում` թույլատրված 6-ի փոխարեն:
Այդպիսով, հանդիպման արդյունքն ու վիճակագրությունը կանհետացվեն ՖԻՖԱ-ի տվյալների բազայից:








































