Մինեսոտայում հարսանեկան արարողության ֆոտոկոլաժը վերածվել է աղետի: Հարսանիքի մասնակիցները դասավորվել են ճռռացող կառանացիցի (պիրս) վրա, երբ այն փլուզվել է, և հարսանքավորներն ընկել են ջուրը: Այս մասին հայտնում է Metro պորտալը:
Տեսանյութում երևում են հարսն ու փեսան՝ Դենն ու Ջեքին, շրջապատված 20 չամուսնացած աղջիկներով ու տղաներով: Դեպքը տեղի է ունեցել մինչ նորապսակների երդում փոխանակելը:
Քրոսլեյքի կառանացիցն այնքան էլ ապահով չի եղել, և նրանց ծանրությունից տեղի է տվել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:











































