ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի երկկողմ հանդիպում կանցկացնեն Փարիզում: Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Ջեն Պսակին լրագրողների հետ զրույցում: Քերին նախագահ Բարաք Օբամայի պատվիրակության կազմում է, որը երկուշաբթի ուղևորվել է Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Պսակիի խոսքով՝ սպասվում է, որ առաջիկա բանակցությունների հիմնական հարցերը կլինեն ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև Սիրիայի ներքին հակամարտությունն ու այդ երկրից քիմիական զենքի դուրսբերման ընթացքը:










































