Friday, 17 07 2026
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera
Ոչնչացվել է 2660 կգ սննդամթերքի 95 անուն ներմուծված ապրանքատեսակ. ՍԱՏՄ
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է

Թատերականի ռեկտորի ընտրությունը նման էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությանը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն արդեն նոր ռեկտոր ունի՝ գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, ով միակ թեկնածուն էր այս պաշտոնի համար և դեռ մեկուկես ամիս առաջ նշանակվել էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Երեկ, ժամը 12-ին նախանշված ընտրությունը կես ժամ ուշացավ, պարզվեց՝ խորհրդի նախագահ Հասմիկ Պողոսյանը խորհրդակցության է նախագահի մոտ։ Միակ անակնկալն էլ, թերևս, այն էր, որ լրագրողներին ներս չթողեցին՝ ընտրության ընթացակարգը լուսաբանելու համար, պարզաբանելով, թե դա կանոնադրության և խորհրդի նախագահի որոշումն է։ Արդյունքում ընդամենը օպերատորներին թողեցին մի քանի կադր անել նիստի սկզբում։ Զարմանալին այն է, որ այդ նույն կանոնադրությունը 2-3 տարի առաջ Մազմանյանի ռեկտոր ընտրվելու ժամանակ խոչընդոտներ չէր առաջացրել, և լրագրողները ներկա էին գտնվել ընտրական պրոցեսին։ Հակառակ դեպքում դա նշանակում է, որ ամեն տարի կանոնադրություն է փոխվում, և բաց ընտրությունը, երբ որ պետք է, կարող է դառնալ նաև փակ ընտրություն։ Հետո, լրագրողների հետ շփման ընթացքում, Դավիթ Մուրադյանն իր կողմից նկատեց, որ ինքը ոչ մի խնդիր չուներ և բոլոր լրագրողներին էլ ներս կհրավիրեր, միայն թե այդ պահին դեռ չուներ այդ լիազորությունները։ Իրավիճակը շատ նման էր Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանությանը:

Ի վերջո, հանձնաժողովի ամփոփիչ արդյունքները ցույց տվեցին, որ խորհրդի 24 անդամներից նիստին ներկա էր 21-ը, ինչի արդյունքում 1 դեմ, 1 անվավեր և 19 կողմ ձայներով Թատերականի նոր ռեկտոր դարձավ Դավիթ Մուրադյանը, ով ընտրվելուց հետո ընդգծեց, որ սա իր ամբողջ կենսագրության հետ կապված վայր է, որտեղ դասավանդում է արդեն 20 տարի. «Այնպես որ, ես իմ տնից ոչ մի տեղ չեմ գնացել, պարզապես այդ տան պատասխանատվությունն է, և այդ պատասխանատվությանը կփորձեմ լինել արժանի»։ Անդրադառնալով իր հայեցակարգին՝ Մուրադյանը նշեց, որ դրանում ընդգրկված կետերը վերաբերում են թե ուսումնագիտական, ուսումնակրթական պրոցեսին, թե ինստիտուտի նյութատեխնիկական բազային, թե միջազգային կապերին. «Եթե ավելի գործնական լինենք, ապա մեր ինստիտուտի տարածքում կիսանկուղային մոտավորապես 500 քմ տարածք ունենք, որտեղ նպատակ կա հիմնադրելու ուսումնական կինո-հեռուստաստուդիա՝ իր բոլոր անհրաժեշտ արտադրատեխնիկական պայմաններով»։ Ինչ վերաբերում է այսօրվա շուկային, ասաց, որ փորձելու է այնպես անել, որ մշակույթը շուկա թելադրի և ոչ թե հակառակը։ Իսկ այդպես կլինի այն ժամանակ, երբ այս կրթօջախից դուրս եկող մարդիկ էլ լինեն մշակութային արժեհամակարգով մարդիկ։ Մուրադյանը նշեց, որ նպատակ ունի նաև ուսանողական մշտապես գործող ստացիոնար թատրոն հիմնադրել, որը կգործի այնտեղ ու այն ժամանակ, երբ Համազգային թատրոնը կտեղափոխվի նոր շենք։ Անդրադառնալով Թատերական ինստիտուտի մոտ 70 մլն-ի հասնող պարտքին, Դավիթ Մուրադյանը նշեց, որ ինքն ընդունել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն այն ժամանակ, երբ կառավարությունն այդ պարտքերի գլխավոր մասն արդեն փոխհատուցել էր. «Այնտեղ փոքրիկ վարկային պարտք կար՝ ավտոմեքենայի հետ կապված, բայց դա էլ աստիճանաբար մարում ենք, այլ խնդիր, ըստ էության, չկա»։ Մուրադյանը չի կարող ասել, թե ինչու այլ մարդիկ դիմում-հայտ չներկայացրին այս պաշտոնի համար, միայն ասում է, որ ինքը նախավերջին օրն է իր գործերը ներկայացրել, իսկ մինչ այդ դաշտն ազատ է եղել։ Ապա, անդրադառնալով շրջանառվող հավանական թեկնածուների անուններին, նշեց, որ նրանց մեջ կային շատ մեծ պոտենցիալով ու հեղինակությամբ մարդիկ. «Ես մի առիթով ասել եմ, որ կաշխատեի այն բուհում, որը ղեկավարում է Ռուբեն Բաբայանը կամ Հակոբ Ղազանչյանը»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում