Վերջին երկու օրում Հալեպում մոտավորապես 50 մարդ է զոհվել ապստամբների հարձակումների հետևանքով, հաղորդում է BBC-ն։
Արդեն երկուշաբթի օրը՝ հունիսի 3-ին Սիրիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք չեն ճանաչում ոչ Արևմուտքը, ոչ արմատական սիրիական ընդդիմությունը։
Ինչպես ենթադրում են դիտորդները, դրանցում կհաղթի գործող նախագահ Բաշար Ասադը, որը նախագահական աթոռը կզբաղեցնի առաջիկա յոթ տարին։










































