«Սևիլիա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի հայրը՝ Լուկա Ռակիտիչը, հայտարարել է, որ որդին առաջարկներ ունի «Բարսելոնա»-ից, «Ռեալ»-ից ու «Ատլետիկո»-ից:
Այնուամենայնիվ, Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանի հայրը հայտարարել է, որ առաջարկված պայմաններն ավելի ձեռնտու չեն որդու՝ «Սևիլիա»-ի հետ կնքած պայմանագրի պայմաններից:
«Իվանի եղբայրը՝ Դեյանը, առաջարկներ է ստացել «Ռեալ»-ից, «Բարսելոնա»-ից ու «Ատլետիկո»-ից: Որոշում կկայացնենք աշխարհի առաջնության ավարտից հետո:
Այնուամենայնիվ, այլ ակումբների առաջարկները չեն գերազանցում նրա ներկայիս պայմանագրի պայմանները: «Սևիլիա»-ում նա ուղղակի Աստված է»,- հայտարարել է ֆուտբոլիստի հայրը:








































