Հունիսի 3-ին «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաների միասնական քննություններն են: Քննական կենտրոններում այսօր հարդարման վերջին աշխատանքներն են իրականացվում: ԵՊՀ-ն ևս քննական կենտրոններից է: Տեղեկացնենք, որ այստեղ «Առաջին լրատվական»-ի աշխատակցին թույլ չտվեցին ծանոթանալ քննական կենտրոնում իրականացվող աշխատանքներին: Պատճառաբանությունն այն էր, թե թույլտվություն է պետք, այնինչ ԳԹԿ-ն թույլտվություն արդեն տվել էր: Զավեշտալի էր, սակայն, որ «Առաջին լրատվական»-ից հետո ԵՊՀ այցելեցին նաև ԳԹԿ աշխատակիցները՝ քննական կենտրոնի հարդարման աշխատանքներն ավարտելու համար, սակայն նրանց ևս ներս չէին թողել ՝ ասելով, որ մեկ օր առաջ պետք է փաստաթուղթ ներկայացնեին: Թերևս… հենց ԳԹԿ-ից, թեև քննությունների կազմակերպումն ու իրականացումը նույն ԳԹԿ-ի իրավասությունն է:
Այնուհետև անվտանգության աշխատակցին զանգահարեցին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից, որից հետո միայն ԳԹԿ աշխատակիցներին ներս թողեցին, իսկ «Առաջին լրատվական»-ին՝ ոչ: Մեզ հաջողվեց ներս մտնել միայն այն ժամանակ, երբ ԵՊՀ խնդիրը լուծելու համար եկավ ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը: Անվտանգության աշխատակցի հետ երկար բանակցություններից ու զանգից հետո նոր միայն «Առաջին լրատվական»-ի լրագրողին հաջողվեց ներս մտնել քննական կենտրոն:
Հիշեցնենք, որ այս տարվա բուհական ընդունելության քննությունների կազմակերպման համար ընդհանուր թվով 34 քննական կենտրոն կա: Քննական կենտրոններից 10-ը մայրաքաղաքում են, իսկ 24-ը՝ մարզերում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































