Thursday, 09 05 2024
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը
Մհեր Գրիգորյանը ԱՄՀ տարածաշրջանային փոխտնօրենի հետ քննարկել է կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի վրիպու՞մը, թե՞ Փարիզի սուր ակնարկը Վաշինգտոնին
Թվինինգ ծրագիրն աջակցել է պետական ոլորտում բարեվարքության խթանմանն ու կոռուպցիայի կանխարգելմանը
17:40
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՆԳՆ-ն հերքել է լուրերը, թե ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ են փակել մարդկանց մասնակցությունը երևանյան հանրահավաքին կանխելու նպատակով
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
Եռաբլուրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարելու վարույթի՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի վերաբերյալ մասն ուղարկվել է դատարան
Այս շարժումը կարող է հաջողություն ունենալ. եթե ամեն ինչ ճիշտ արվի. Լևոն Զուրաբյան
16:40
Զալուժնին նշանակվել է Միացյալ Թագավորություն Ուկրաինայի դեսպան
Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»
ԱՄՆ-ը դեսպանը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների հիշատակին

Որքա՞ն գումար է ծախսվել օդի ազատականացման համար. Քննարկում ԱԺ-ում

Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները շարունակվում են: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հունիսի 2-ին Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին դիմելով՝ հետաքրքրվեց՝ որքան գումար է ծախսվել օդի ազատականացման համար:

«Ես ուրախ եմ, որ իշխանություններն անընդհատ ասում են օդի ազատականացում, այդտեղից բխում է, որ նախկինում օդը ազատականացված չէր: Որքա՞ն է ծախսվել օդի ազատականացման համար, և արդյոք համարու՞մ եք, որ օդն ազատականացված է արդեն, որովհետև բոլորս գիտենք, որ տնտեսությունը և քաղաքացիների վիճակը առանց այն էլ այս սուղ պայմաններում ուղղակիորեն կախված է թե շնչելու օդից, թե արտաքին աշխարհի օդից»,- ասաց նա: Քոքոբելյանը նշեց, որ հաշվետվության մեջ տեսել է՝ պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարության մասով հատկացումներ են արվում՝ որպես պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողին, իսկ կոնկրետ վարկերի սուբսիդավորման համար 634 մլն, այսինքն՝ մոտ 87 տոկոս հատկացվել է հողօգտագործողներին:

«Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է հատկացվել, ինչի՞ համար և ի՞նչ է արվել»,- ասաց նա:

Նիստը վարող, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նկատեց, թե շփոթմունք կա, հավանաբար գյուղնախարարության մասով է գրվել: «Դե իրենց մոտ է, իրենց պլանավորումով է: Ամեն դեպքում, շատ կարևոր հարց ա: Կարող է՝ ընդեղ էլ ա, ընդեղ էլ, պարոն Այվազյան»,- նշեց Քոքոբելյանը: Նա նշեց, որ նաև արտասահմանում առևտրային ներկայացուցիչների պահպանման 93 մլն գումար է նշված, ու թեև ինքը չի կարծում, որ արտասահմանում պետք չի ներկայացուցիչներ ունենալ, բայց նաև չի կարողանում հասկանալ, թե սա ինչի վրա է ծախսվել:

«Իհարկե, կարծում եմ՝ դուք կհնչեցնեք, որ տաղավարներ է պահվել և այլն, բայց ամեն դեպքում սուղ պայմաններում դա էլ փող ա: Կոնկրետ արտադրողների, ձեռներեցների շրջանակում երբևիցե առիթ չեմ ունեցել, որ անմիջականորեն իրենք նշեն, որ զգում են պետական հոգածությունը և զգացել են մասնավորաբար էկոնոմիկայի նախարարության՝ իրենց աջակից լինելու հանգամանքը: Խոսքը, ինչպես դուք եք նշում, մեկ կամ երկու մարդու չի վերաբերում, ում պիտի պեղենք, որ գտնենք, այստեղ պետք է արդեն հանրային ընկալման հարց լինի»,- ասաց նա:

Ճշմարիտյանը նախ անդրադարձավ երրորդ հարցին, նշեց, որ այստեղ աշխատանքն ուղղված է ընդհանրապես բոլոր գործիքների մասին ամբողջ բիզնես համայնքին տեղեկացնելուն, բոլորը պիտի իմանան, թե պետությունն ինչ աջակցության ձևեր ու մեխանիզմներ ունի: «Նրանց կուղղորդեն, էնպես է ստացվել, որ եթե մեկը դիմում է, նրան անգամ դիմումներ էլ են սովոեցնում գրել: Աշխատանքն այդ առումով պիտի արվի: Գիտեք, իրենք թող տեղյակ լինեն, իսկ ընտրել՝ աջակցություն ստանան, թե ոչ, արդեն իրենք թող ընտրեն: Ոչ ձեզ, ոչ ինձ, ոչ մյուս գործընկերներին այս դեպքում չեն ասի, որ աջակցության մեխանիզմներ չկան»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրեց, որ առևտրական երեք ներկայացուցչություն ունենք՝ Բրյուսելում, Ժնևում, Մոսկվայում: Մոսկվայինը կոնկրետ ընկերություն է, որն իր վրա վերցրել է այդ ֆունկցիան, Կառավարությունը նրան տվել է այդ իրավասությունը, նա պետական բյուջեից ոչ մի աջակցություն չի ստանում, հակառակը՝ իր միջոցներով պահում է և ցուցահանդեսային տաղավարը և իր գործունեությունը փայլուն է անում արդեն երկար տարիներ:

«Բրյուսելում ու Ժնևում արդեն այդ ներկայացուցիչների պահպանման ծախսերն են, ընդ որում՝ ասեմ, որ դրանք էլ շատ սուղ են, այսինքն՝ չեն համապատասխանում այն պահանջներին, որ կան: Հավասարեցված են ԱԳ նախարարության կարծեմ խորհրդականի և ստատուսով, և աշխատավարձով, աստիճանին, այսինքն՝ այդ ծախսը միայն դրան է վերաբերում»,- ասաց նա:

Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ բաց երկնքի քաղաքականությունը հայտարարվել է նախորդ աշուն, գումարը զուտ հետազոտությունների վրա է ծախսվել, այդտեղ աջակցության խնդիր չկա: «Այո, հայտարարվել է և ես կարող եմ տեղեկացնել, որ արդեն երկու – երեք ուղղություններով հուշագիր – պայմանագրեր են կնքվել: Իրանի հետ արդեն կնքվեց պայմանագիր, հիմա Իրաքի հետ ենք բանակցում: Փորձում ենք պայմանագրեր կնքել ոչ միայն եվրոպական, այլև Միջին Արևելքի և Պարսից ծոցի երկրների հետ, որովհետև առաջնային մեր աշխարհագրական տեղը բավական հարմար է այդ առումով, այս քաղաքականության շնորհիվ որոշակիորեն ավիափոխադրումների գներն են իջել»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ մոտ քսան – քսանհինգ տոկոս ուղևորափոխադրումների աճ կլինի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում