Սերբ թենիսիստուհին Շտեֆֆի Գրաֆի նախկին մարզչի հետ համագործակցությունը սկսել է 2010թ-ից եւ նրա ղեկավարմամբ WTA-ի վարկանիշային աղյուսակում 58-րդ հորիզոնականից բարձրացել է 24-րդ հորիզոնականը, ինչպես նաեւ հաղթելով Լինցի մրցաշարում` վերջին երկու տարվա հաղթանակների բացակայությունից հետո նա նվաճել է WTA-ի մրցաշարի տիտղոսը: Այնուամենայնիվ Գունտհարդի եւ Իվանովիչի համագործակցությունն ընդհատվել է տեխնիկական պատճառներով. մարզիչը չէր կարողանում գտնվել նրա կողքին այնքան, որքան հարկավոր էր: «Ինձ պետք է մարզիչ, որը կկարողանա ինձ հետ լինել բոլոր մրցաշարերի ժամանակ եւ կգտնվի կողքիս մարզումների ընթացքում»,-ասել է 22-ամյա թենիսիստուհին: