Tuesday, 30 06 2026
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում

«Հայաստանի շնորհավորանքը Ուկրաինայի նախագահին Ռուսաստանում նստվածք կթողնի»

Հայաստանի իշխանությունները Ուկրաինայում տեղի ուենցող գործընթացների, ինչպես նաև հաստատված նոր իշխանությունների վերաբերյալ մինչ երեկ որևէ պաշտոնական գնահատական չէին տվել: Առաջ ընկնելով Ռուսաստանից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտոր Պորոշենկոյին՝ հույս հայտնելով, որ հայ-ուկրաինական հարաբերությունները էլ ավելի կզարգանան:

«Առաջին լրատվական»-ը Արևելյան գործընկերության հայաստանյան համակարգող Բորիս Նավասադրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է կարծում՝ Հայաստանի այս հայտարարությունը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

«Անմիջական որևէ խնդիր չեմ տեսնում, որովհետև մենք համոզվել ենք, որ վերջին ամիսներին բավականին զգուշավոր են գործում մեր իշխանության ներկայացուցիչները և որևէ բան, որ կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ դժվար թե անեն: Բայց այստեղ նաև պետք է նկատի ունենանք ընդհանուր մթնոլորտը, ընդհանուր միջավայրը, որտեղ գործում է և՛ Հայաստանը, և՛ Հայաստանի իշխանությունները: Սարսափելի հակաուկրաինական, հակաեվրոպական տրամադրություններ են Ռուսաստանի հասարակությունում, Ռուսաստանի էլիտայի մեծամասնության մոտ»:

Նավասարդյանը ընդգծեց, որ անմիջական հայտարարություն չի լինի, բայց նստվածք, այնուամենայնիվ, կթողնի․«Հիմա, ասենք, Ռուսաստանում շատերը հիշում են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հայաստանի դիրքորոշումը: Այն ժամանակ էլ, ճիշտ է, բավականին զգուշավոր գործեց Հայաստանը, ակնհայտ որևէ արձագանք Ռուսաստանի կողմից չի եղել, բայց նստվածք թողել է: Նույնն էլ այսօր կարող է տեղի ունենալ, բայց դրանից խուսափել հնարավոր չէ, որովհետև եթե դու ամեն դեպքում գոնե առանձին հայտարարություններով քեզ ինքնիշխան պետություն ես պահում, դա անպայման նստվածք է թողնում Ռուսաստանում, որն ուղղակի չի համարում մեզ որևէ ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունեցող երկիր, ինքնուրույն շահեր ունեցող երկիր, այդ կարգի հասկացություններ, ցավոք, ո՛չ Ռուսաստանի հասարակության, ո՛չ Ռուսաստանի էլիտայի մոտ չկան»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ նրանք համարում են, որ այն, ինչ ձեռնտու է Ռուսաստանին, պետք է ձեռնտու լինի Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, ինչը օբյեկտիվորեն հնարավոր չէ․«Նրանք ցանկանում են անհնարինը, և մենք պետք է հասկանանք մեր շահը որն է»:

Հարցին, թե այս դեպքում Հայաստանը իր շահերից ելնելո՞վ է շնորհավորել Ուկրաինայի նախագահին, Բորիս Նավասարդյանը պատախանեց․«Ուկրաինան մեծ երկիր է, բավականին մեծ հեռանկարներ ունեցող երկիր է, չգիտենք՝ ոնց կիրականացնի այդ հեռանկարները, բայց դրանք ակնհայտորեն մեծ են և արհամարհել այդ երկրում տեղի ունեցածը, չփորձել որոշակի կամուրջներ ստեղծել ուկրաինական իշխանությունների և հասարակության հետ՝ մեզ համար կործանարար է. այնպես որ՝ շնորհավորանքը մեր նախագահի կողմից այն մինիմումն էր, որ կարող էր անել»:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում