Կիպրոսի պատմության մեջ առաջին անգամ անցկացված գեյ-շքերթին մասնակցել են հազարավոր մարդիկ: Նրանք պայքարում են իրավահավասարության համար մի երկրում, որտեղ համասեռամոլությունը, ինչպես նախկինում, արգելվում է ազդեցիկ ուղղափառ եկեղեցու կողմից:
Թափահարելով ծիածանի գույներով դրոշները՝ տարբեր տարիքի ավելի քան 3.500 մարդ խաղաղ կերպով անցել են Կիպրոսի մայրաքաղաքի փողոցներով, որտեղ ավելի վաղ փոքրաթիվ հակագեյերի խմբավորումը բախվել էր ոստիկանության հետ:
Կիպրոսը համասեռամոլությունը ապաքրեականացրել է 1998թ.-ին՝ հինգ տարի անց այն բանից, երբ միայնակ ակտիվիստը հաղթել էր պետության դեմ դատավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ըստ ակտիվիստների՝ 16 տարի անց էլ Կիպրոսը շարունակում է ետ մնալ ԵՄ իր հարևաններից սեռական փոքրամասնությունների ազատության հարցում:









































