Լոնդոնի «Արսենալ»-ը համաձայնության է հասել հարձակվող Լոիկ Ռեմիի տեղափոխության շուրջ, ում իրավունքները պատկանում են «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ին: Ակնկալվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը շուրջ 10 մլն ֆունտ կկազմի:
Նախորդ մրցաշրջանում Ռեմին վարձավճարով հանդես է եկել «Նյուքասլ»-ում: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2013/14 թվականների մրցաշրջանում նա մասնակցել է 26 հանդիպումների, 14 գոլ է խփել և գոլային 3 փոխանցում կատարել:
Անգլաիյի առաջնության նախորդ մրցաշրջանն «Արսենալ»-ն ավարտել է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում:






































