ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նախկին անդամ, քաթարցի Մոհամեդ բին Համամը, ով ցմահ հեռացված է ֆուտբոլից, ընդհանուր առմամ 5 մլն դոլարի կաշառք է տվել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ 2022-ի ֆուտբոլի առաջնության անցկացման Քաթարի հայտը աջակցելու համար: Այս մասին գրում է Sunday Times-ը:
«Վերլուծվել են միլիոնավոր հաղորդագրությունների էլեկտրոնային բազան, հաշիվներն ու այլ փաստաթղթեր: Արդյունքում ապացուցվել է, որ 2022-ի աշխարհի առաջնության հյուրընկալման հարցի հետ կապված որոշումը վաճառվել է»,- ասվում է հաղորդագրությունում:
Գումարի մեծ մասը տրվել է աֆրիկացի պաշտոնյաներին, որոնք հետագայում ազդել են ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի 4 աֆրիկացի անդամների վերջնական որոշման վրա:









































