Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ETA ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Գարիեթ Ագիրե Գարսիային: Այս մասին գրում է France Press-ը` վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ին:
Ձերբակալությունը տեղի է ունեցել ուրբաթ, Իսպանիայի հյուսիսում գտնվող Սան Սեբաստիան քաղաքում: 35-ամյա Գարսիան ավելի վաղ կալանքի տակ էր առնվել Ֆրանսիայում` 2006-ին, արտահանձնվել և պատիժը կրել է Իսպանիայում` քաղաքներից մեկի քաղաքապետին սպանելու համար: Հետո նա ազատ է արձակվել: Իսկ թե ինչ հանցագործության մեջ է նա այժմ մեղադրվում, չի հստակեցվում:








































