Thursday, 09 05 2024
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն
Պապիկյանը Հայրենական պատերազմի մասնակից պապի հետ լուսանկար է հրապարակել
Մոր կողմից լքված 5 օրական երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Գալստանյանը պահանջել է Փաշինյանի հրաժարականը և 1 ժամ ժամանակ տվել
19:10
Չինական արտահանումը Ռուսաստան կրկին կրճատվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ֆոնին
19:00
Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի վարչապետների խորհրդականները Նյու Դելիում քննարկել են անվտանգության հարցերը
18:50
Հաջողություն ենք մաղթում ՌԴ հատուկ ռազմական գործողություն իրականացնելու գործում. Կուբայի նախագահ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
18:20
Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

Պետպատվերով տեղերի սխալ բաշխման համակարգի դեմ որևէ նախարար չի պայքարել. Լյուդմիլա Սարգսյան

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին, ով խորհրդարան էր եկել՝ ներկայացնելու 2013 թ բյուջեի կատարողականի հաշվետվությունը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցեր ուղղեց՝ հաշվի առնելով սակայն, որ նորանշանակ նախարար է և պատասխանատվություն չի կրում համակարգում տիրող արատավոր բարքերի համար: «Մի հարցի եմ ուզում անդրադառնալ: Նախկին նախարարը հերքեց ամեն կերպ՝ չփորձելով անգամ խորանալ երևույթի մեջ: Խոսքը պետպատվերի բաշխման համակարգի մասին է, որն, ըստ իս, ուղեկցվում է ատկատի ապահովման մեխանիզմով: Եւ երբ ակնհայտ փաստերը հերքում են անմիջապես՝ առանց փորձելու դրա մեջ խորանալ, դրանով հանրային վստահությունը համակարգի նկատմամբ չի մեծանում»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը միայն Առողջապահության նախարարությանը չի վերաբերում:

Սարգսյանը նշեց, որ դա նոր երևույթ չէ, վաղուց ներդրված է համակարգում, բայց որևէ նախարար այդ երևույթի դեմ չի պայքարել, ուստի ստացվում է, որ այն միջոցները, որ հատկացվում են բուժհաստատություններին մեկ տարվա համար պետպատվերի շրջանակներում, որպեսզի քաղաքացին, հիվանդը կարողանա օգտվել, օգոստոսին արդեն միջոցներ չեն լինում, և այդ մասին հիվանդին ուղղակիորեն ասում են, որ իրենք միջոցներ չունեն պետպատվերի շրջանակներում նրան սպասարկելու:

«Ես դա կապում եմ հետևյալի հետ. բոլոր այն գումարները, որոնք պայմանավորված հիվանդանոցների հետ, տրվում են հիվանդանոցներին, և դրա մի մասը վերադարձվում է հետո նախարարություն: Չեմ կարող ասել՝ որ օղակին, բայց վստահ եմ, որ այդպես է, արդյունքում գումարները կրճատվում են, և բնականաբար, քաղաքացին չի սպասարկվում պետպատվերի շրջանակում, ու դա առաջացնում է մեծ դժգոհություն»,- ասաց նա: Պատգամավորին հետաքրքրում էր՝ նախարարը պատրա՞ստ է արդյոք խորն ուսումնասիրելու այդ փաստերը և ինչ-որ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի կանխվի պետպատվերի հարցում ատկատի մեխանիզմի կիրառումը:

Սարգսյանը նաև հիշեցրեց՝ նախկին նախարար Դերենիկ Դումանյանը հայտարարեց, որ դիմել է Դատախազություն, որպեսզի ստուգեն՝ հինգից տասը տոկոս ատկատ կիրառվու՞մ է հիվանդանոցներում, թե՞ ոչ: «Ես խոսել եմ այդ մասին և հիմա նորից ուզում եմ հայտարարել, որ փայտն ունի երկու ծայր, և եթե հիվանդանոցում ուսումնասիրում են, անպայման պիտի գնան նախարարություն, որովհետև ատկատը մի ծայր չի ունենում: Որևէ տեղեկություն ունե՞ք՝ դատախազությունն ինչ չափով է խորացել այդ հարցի մեջ, ինչ փաստեր կան և ինչ հետևությունների է եկել»,- ասաց նա:

Մուրադյանը նախ շեշտեց, որ ինքն իրավահաջորդ է և անշուշտ կիսում է պատասխանատվությունը: Նա նշեց, որ պետպատվերի տեղադրման հարցում կա համապատասխան նախարարի կողմից հրաման, ով ստեղծել է հանձնաժողով և հատուկ չափորոշիչներ, որոնցով որ տեղաբաշխվում են պետպատվերի գումարները համապատասխան առողջապահական օղակներում: «Կարող ենք ուսումնասիրել և փոխադարձ դա անել՝ ինչպիսի մեխանիզմներ են այդտեղ աշխատում, ինչն են հաշվի առնում՝ լիցենզիայի պայմաններից սկսած մինչև կատարած աշխատանքը, բուժման եղանակները, հերթագրման պայմանները և այլն: Ներկայում մենք փորձում ենք նոր մոտեցում ցույց տալ, կատարելագործել եղածը և տեսնել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը: Պետք է քննարկենք ոչ միայն կատարողական ծավալները, այլև որակը: Անշուշտ, մեր մոտեցման մեջ նաև ֆինանսական ռիսկերին է անդրադարձ լինելու՝ ինչ ծավալների են վճարովի ծառայությունները և պետական պատվերի շրջանակներում իրենց օգնությունը»,- ասաց նա:

Մուրադյանի խոսքով՝ եթե դա մեկ ուղղվածության հիվանդանոց է, մասնավորապես՝ կարող է լինել ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ պարզ է, որ վճարովի ծառայությունները չեն կարող նույն կերպ բաշխվել, ինչպես բազմապրոֆիլ հիվանդանոցում, երրորդ ուղղությունը սպասարկման խնդիրը պիտի լինի: Այստեղ, ըստ նախարարի, կան լուրջ էթիկական վերլուծության խնդիրներ, որոնք պահանջելու են նոր մոտեցումներ: Եթե առաջին երկու մասը լիարժեք կարելի է թվայնացնել, երրորդը՝ չի կարելի, բայց կան լուծումներ, ինչպես, օրինակ, հերթագրման կազմակերպումը:
«Այս պայմաններում, երբ դիմելիությունը շատ ցածր է և այն ժամանակ է լինում, երբ պետք է նեղ մասնագիտական օգնություն, լինելու են հերթեր, բայց յուրաքանչյուր հերթ իր կանոնակարգման ձևն ունի, և այդ կանոնակարգումը կա, մնացել է նրա իրականացումը: Այդ մասը պետք է խիստ հսկվի: Այս երեք ուղղություններով պետք է իրականացվեն նոր մոտեցումներ»,- ասաց նա:

Սարգսյանն արձագանքեց նախարարի խոսքին. «Շնորհակալություն, որ ոչ հաստատեցիք, ոչ հերքեցիք, դա նշանակում է՝ կզբաղվեք այդ հարցով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում